ՆԱՏՕ-ն մտադիր է վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունները. Politico

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաջորդ շաբաթ կսկսեն վերանայել Ռուսաստանի նկատմամբ վաղեմի քաղաքականությունը: Այս մասին Ռիա Նովոստիի հաղորդմամբ, գրել է Politico-ն։

«Մասնակից երկրները մտադիր են բանավեճեր անցկացնել դաշինքի շրջանակներում և քննարկել Ռուսաստան-ՆԱՏՕ Հիմնադիր ակտը:

Եկել է ժամանակը՝ մշակելու նոր ռազմավարություն՝ հաշվի առնելով դաշնակիցների կոնկրետ դիրքորոշումները», -մեջբերում է հրատարակությունն ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքը:

Պաշտոնյան պարզաբանել է, որ ապագա ռազմավարության նախագիծը դեռ պատրաստ չէ, և առաջարկվող փոփոխությունների ռազմական հետևանքները սահմանափակ կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս