Բաժիններ՝

«Գըմփ նյութ». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Տեցի կռուգ» կոչվող վայրում երեկ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ քաղաքապետացու, ԲՀԿ ավագանու ցուցակի երկրորդ համար Գուրգեն Արսենյանը «Ժամանակի» հարցերին պատասխանելուց հետո հայտարարեց, թե ուզում եք «գըմփ նյութ» անել, որ ավելի բարձր աշխատավարձ ստանաք:

Որքան էլ «գըմփ նյութ անենք» Ձեր պես չենք կարող 50 հազար դոլարանոց ժամացույց ձեռք բերել՝ նկատեցինք մենք: «Ոչ թե 50 հազար դոլարանոց, այլ 51 մլն դրամանոց»,- ուղղեց Արսենյանը՝ հավելելով. «Դա քրտինքիս, աշխատանքիս հաշվին ա»: Մեր հարցին, թե եթե քաղաքապետ դառնաք, քանի՞ մլն-անոց ժամացույց կկրեք, քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն պատասխանեց. «Ես կշարունակեմ կրել էն ժամացույցը, որը որ ձեռք եմ բերել բոլոր հարկերը վճարելուց հետո ինձ մնացած եկամուտների շնորհիվ»:

Նշենք, որ խոսքը 51 մլն 300 հազար դրամ արժողությամբ «Բրեգետ» ժամացույցի մասին է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս