Բաժիններ՝

Մեղադրվում է զորամասի անձնակազմին հասանելիք սնունդը հափշտակելու մեջ

ՀՀ ՊՆ N զորամասի պահեստապետ Արայիկ Բադալյանը 2012թ դեկտեմբերի 16-ից մինչև 23-ը, պարբերաբար յուրաքանչյուր օր տարբեր տեսակի ու քանակի սննդամթերքը դուրս է բերել պահեստից՝ իրացնելու նպատակով: Սա, ըստ նախաքննական մարմնի, իսկ քրեական գործը վարույթ է ընդունվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ նախաքննական մարմնի առաջադրված մեղադրանքի՝ Արայիկ Բադալյանը նշված օրերին զորամասի պարենային պահեստից զորամասի անձնակազմին հասանելիք սահմանված չափաքանակի սննդամթերքը օրվա ճաշարանի վերակարգին հատկացնելուց և նրանց ճաշարան ուղարկելուց հետո, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, տարբեր տեսակի ու քանակի սննդամթերք է գաղտնի դուրս բերել պահեստից, դրանք տեղափոխելով Վանաձոր և իրացրել։

Արայիկ Բադալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս