Բաժիններ՝

Վանաձորի բանտում կալանավորը մեխեր ու ածելու սայր է կուլ տվել

Վանաձորի բանտում կալանավոր Արտյոմ Ղազարյանը կուլ է տվել մեխեր և ածելու սայր, վիճակը ծայրահեղ ծանր է։ Հայտնում է Armlur.am-ը:

Քրեակատաողական ծառայության լրատվական բաժնից այս առնչությամբ լրատվամիջոցին ասել են․

«ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորած անձ Ա․Ղ․-ն սույն թվականի սեպտեմբերի 24-ից հայտարարել էր հացադուլ՝ համաձայն չլինելով իրեն առաջադրված մեղադրանքների հետ և տեղափոխվել հացադուլ հայտարարած անձանց համար նախատեսված խուց։ Հացադուլի ընթացքում կալանավորված անձը երկու անգամ հայտարարել է, որ կուլ է տվել մետաղական իրեր։ Երկու դեպքում էլ անմիջապես ՔԿՀ է հրավիրվել շտապօգնություն, և կալանավորված անձ Ա․Ղ․-ն տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։ Համապատասխան հետազոտություններից հետո նա վերադարձվել է «Վանաձոր» ՔԿՀ, որտեղ գտնվել է քրեակատարողական ծառայողների ուշադրության կենտրոնում և Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի դինամիկ հսկողության ներքո»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031