Փաստն եմ արձանագրել, դիմացիս անձի «կեցվածքին» ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում. Մետաքսե Հակոբյան

Այսօր լրանում է արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ Արցախի ԱԺ իշխանության ներկայացուցիչները՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ միասին այցելել են «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում նահատակվածների հիշատակին։ ՀՀ շխանության որոշ ներկայացուցիչները ևս այցելել են «Եռաբլուր», և, ինչպես միշտ, նրանց այցն առանց միջադեպերի չի անցել։

«Եռաբլուրում» Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Ալեն Սիմոնյանին տեսնելով՝ վրդովվել է, նրան անվանել «արյան մեջ թաթախված մարդասպան»։ Այս անգամ Ալեն Սիմոնյանը ոչ թե օգտագործել է «թքելու» իր մեթոդը, այլ անվտանգության աշխատակիցներին ասել է. «Էս զիբիլի վրի կատվին տարեք»։

Այս ամենը Մետաքսե Հակոբյանի համար զարմանալի չէ, ասում է՝ այն, ինչ այսօր տեղի ունեցավ «Եռաբլուրում», տեսակների ցուցադրում էր, ցավոք, նաև երկու իրականությունների բախումը։

«Մի իրականության մեջ, այո, արյան մեջ թաթախված մարդասպանների խումբն էր, որը ես չգիտեմ, թե ինչո՞ւ էր եկել «Եռաբլուր», չէ՞ որ իրենք ասում են, որ մեր տղաները «հանուն ոչինչի են զոհվել», որ Արցախն իրենց հայրենիքը չէ։ Հետևաբար, անհնար էր այդ իրականությունն ընկալել, ես ընդամենը գրական հայերենով, առանց ավելորդ բառերի՝ փաստն եմ արձանագրել՝ ասելով, որ իրենք արյան մեջ թաթախված մարդասպաններ են։

Կարդացեք նաև

Ես իմ կեցվածքի մեջ եմ եղել, դիմացիս անձը՝ իր, և նրա այդ կեցվածքին մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում։ Սա այն կեցվածքն է, որն ունի հայի նկատմամբ»,- 168.am հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ի դեպ, հենց Ալեն Սիմոնյանն էր, որ Կասկադում թքել էր քաղաքացիներից մեկի վրա, երբ վերջինս նրան դավաճան էր անվանել՝ հաշվի առնելով Արցախի հանձնումը։

Նշենք նաև, որ արցախահայերը չեն կարողանում իրենց զայրույթը թաքցնել, երբ իշխանության որևէ ներկայացուցչի են տեսնում, քանի որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանն է Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Տեսանյութեր

Լրահոս