Ակնկալում ենք շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև. Տիխանովսկայա

Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։

Տիխանովսկայան այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի անկախության տոնի առթիվ: Ես բարձր եմ գնահատում ժողովրդավարության, ազատության և մարդու իրավունքների մեր ընդհանուր արժեքները: Ակնկալում ենք շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի և Բելառուսի ժողովրդավարական ուժերի միջև: Խաղաղություն և բարգավաճում եմ մաղթում հայ ժողովրդին»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս