Բաժիններ՝

Քյոլնի կենտրոնում այս շաբաթ երկրորդ պայթյունն է որոտացել

Գերմանիայի Քյոլն քաղաքի կենտրոնում հերթական պայթյունն է տեղի է ունեցել, մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Քյոլնում պայթյուն էր տեղի ունեցել նաև սեպտեմբերի 16-ին։ Այս մասին հաղորդում է Kölner Stadt-Anzeiger պարբերականը՝ հղում անելով ոստիկանությանը։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին, ժամը 05:00-ի սահմաններում: Պայթյունը որոտացել է հագուստի խանութի մոտ։ Պայթյունի ալիքից կոտրվել է ապակիներից մեկը, խանութում նաև հրդեհ է բռնկել, որը մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները։

Քյոլնի ոստիկանությունը հաղորդել է, որ իրավապահները շրջափակել են պայթյունի վայրին հարող տարածքը, քաղաքի բնակիչներին խնդրել են խուսափել տվյալ հատվածով տեղաշարժվելուց։Նախորդ պայթյունը տեղի էր ունեցել Vanity գիշերային ակումբի մոտ, որը գտնվում է հագուստի խանութից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Սեպտեմբերի 17-ին Քյոլնի ոստիկանությունը հրապարակել է պայթուցիկները տեղադրած ենթադրյալ իրավախախտի լուսանկարը:

Առայժմ պարզ չէ՝ արդյոք երկու միջադեպերը կապված են միմյանց հետ, սակայն տեղական լրատվամիջոցներն ընդգծում են, որ երկու միջադեպերի հանգամանքները չափազանց նման են, ինչը մեծացնում է կասկածները կազմակերպված հանցավոր խմբերի մասնակցության վերաբերյալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս