ԵՄ-ն պատրաստ է հրաժարվել ռուսական գազից․ ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար
Եվրամիությունը (ԵՄ) պատրաստվել է հրաժարվել ռուսական գազից։
Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոն։
«ԵՄ-ն պատրաստ է ապրել առանց ռուսական բնական գազի, որը տարանցվում էր Ուկրաինայի տարածքով»,- ասել է նա։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայի տարածքով Եվրոպա գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա վերջին։