ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն իր պարտականությունները կկատարի հոկտեմբերի 1-ից։
Այս մասին ասված է դաշինքի հաղորդագրության մեջ։ Նա այս պաշտոնը կզբաղեցնի հինգ տարի։
Նշենք, որ այս տարվա հունիսին Ռյուտեի թեկնածությունը հաստատել են ՆԱՏՕ-ի անդամ երկրները։
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգն է։