Կրեմլը BRICS-ի գագաթնաժողովում Պուտինի և Էրդողանի շփումների ակնկալիք ունի

Կրեմլն ակնկալում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի շփումները Կազանում՝ BRICS-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ակնկալում ենք երկու նախագահների շփումները Կազանում BRICS-ի գագաթնաժողովում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Պուտինի և Էրդողանի միջև շփումներ տեղի կունենան մինչև տարեվերջ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Թուրքիան BRICS-ին լիիրավ անդամակցության հայտ է ներկայացրել, այն կդիտարկվի։ Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը։

Տեսանյութեր

Լրահոս