Բաժիններ՝

Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի․ ավագանու անդամը նախագիծ է ներկայացրել

Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետանաի էջից։

Որոշման նախագծերում առաջարկում է մի շարք փողոցների անվանափոխում։

Որոշման նախագծերից մեկով ավագանու ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն առաջարկում է Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխել Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց», մեկ այլ նախագծով՝ Լենինգրադյան փողոցը՝ Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ), «Աշոտ Ղուլյան փողոց»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս