Բաժիններ՝

Ղազախստանում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների «Ժայռ-2024» հատուկ վարժանքը

Ղազախստանի Ալմա Աթայի մարզում մեկնարկել է ՀԱՊԿ-ի փրկարարների հատուկ վարժանքը։ Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։ Ըստ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության՝ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների փրկարարական ստորաբաժանումների հետ անցկացվող հատուկ վարժանքների թեման երկրաշարժի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակների վերացումն է:

Սեպտեմբերի 2-ից 3-ը ՀԱՊԿ-ի փրկարարները պլանավորված ուսումնական տեղամասերում վարժանքներ են անցկացրել` կատարելագործելու գործողությունները բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման ժամանակ:

Նախարարությունում նշել են, որ զինավարժարանի  տարածքում մասնակիցների համար ստեղծել են վրանային ճամբար, դաշտային հիվանդանոց, սարքավորել ստացիոնար դիտահարթակ։ Բացի այդ, պատրաստվել են ուսումնական վայրեր ցուցադրական ելույթների համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30