Գրիգոր Մինասյանի նախկին օգնականը Արգիշտի Քարամյանի քավորությամբ ամուսնացել է

24News-ին հայտնի է դարձել, որ երեկ Էջմիածնի «Նոր Դվին» ռեստորանային համալիրի հարսանյաց սրահներից մեկում տեղի է ունեցել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նախկին օգնական Վերա Սերոբյանի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի հարսանյաց արարողությունը։

Զույգի հարսանքավորը եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, վերջինս միայնակ է ներկայացել արարողությանը՝ առանց տիկնոջ։ Մեզ փոխանցեցին, որ քավորկինը հարգելի պատճառներով բացակայում է։

Նշենք, որ ըստ մեր աղբյուրի՝ հարսանիքին հրավիրյալների թվում չկար արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Զույգի հարսանյաց հանդեսին երգել է Արտաշ Ասատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30