Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար․ Հաջիև
Սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայնագիրը բավարար հիմք է ԵՄ առաքելությունը ՀՀ-ից դուրս բերելու համար։
Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին դրույթը պետք է բավարար համարել ԵՄ կոնտինգենտի դուրսբերման համար»,- Politico-ին տված հարցազրույցում ասել է Հաջիևը։
Հրատարակությունը նշում է, որ Ադրբեջանը հետևողականորեն դեմ է Հայաստանում ԵՄ առաքելությանը, քանի որ դա մեծացնում է հակամարտության վտանգը։
Նա նաև նշել է, որ Հայաստանի հետ երկկողմ բանակցություններում առաջընթաց է գրանցվել։