Թուրքիան կառավարության նիստ կգումարի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ օգոստոսի 25-ին կգումարվի երկրի հերթական կառավարության նիստը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը սոցցանցում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ այս անգամ այն տեղի է ունենալու Ահլաթ քաղաքի նախագահական պալատում:

Նշվում է, որ Մանազկերտի ճակատամարտի 953-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում Էրդողանը նախապես լինելու է Ահլաթում և Մանազկերտում:

Օրակարգի վերաբերյալ տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031