Ռոստովի նավթապահեստում 5-րդ օրը շարունակվող հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի

Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթապահեստում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով բռնկված հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական ծառայությունները։

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 18-ին, ԱԹՍ-ի բեկորի ընկնելու հետևանքով։

Այն փորձում են մարել արդեն հինգերորդ օրը։Վիրավորներից 15-ը հոսպիտալացվել են։

Ավելի վաղ հաղորդվել էր 42 վիրավորի մասին։ Նրանք բոլորը հրշեջներ են, որոնք մասնակցում էին նավթապահեստում մոլեգնող հրդեհի մարման աշխատանքներին։

Ըստ 161.RU ռոստովյան լրատվական հարթակի՝ գիշերը նավթապահեստում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել. կրակը տեսանելի է եղել հարևան Սալսկ քաղաքից, որը գտնվում է Պրոլետարսկից 30 կմ հեռավորության վրա։

Տեսանյութեր

Լրահոս