Նուշից կաթով աղանդեր
Բաղադրիչները՝
- 800 մլ կաթ
- 120 գ մաքրած, չբոված նուշ
- 4-5 ճ/գ շաքարավազ
- 30 գ բրնձի կամ եգիպտացորենի օսլա
- պիստակ և նուշ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Սրճաղացի կամ բլենդերի օգնությամբ ալյուրի վերածեք նուշը, լցրեք պնակի մեջ:
Կաթի կեսը մոտ 70 աստիճան ցելսիուս տաքացրեք և ավելացրեք փոշիացրած նուշը: 30 րոպե թողեք մնա:
Մառլայի օգնությամբ քամեք կաթը:
Կաթի մյուս կեսի մեջ ավելացրեք շաքարավազն ու տաքացրեք միջին ուժգնության կրակի վրա՝ չհասցնելով եռման աստիճանի: Հանեք կրակի վրայից:
Օսլան բացեք փոքր քանակի սառը ջրի մեջ, ապա ավելացրեք կաթով կաթսայի մեջ՝ անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չառաջանան:
Կաթսան կրկին դրեք կրակին, ավելացրեք նուշով կաթը ու տաքացրեք՝ անընդհատ խառնելով մինչև կաթը խտանա:
Կաթը լցրեք աղանդերի համար նախատեսված պնակների մեջ, թողեք հովանա, ապա դրեք սառնարանի մեջ մինչև սառչի՝ մոտ 2 ժամ:
Մատուցելուց առաջ զարդարեք կտրտած նուշով ու պիստակով:
Խորհուրդ: Այս աղանդերը՝ ի տարբերություն փախլավայի, հեշտ է պատրաստվում, և այն հաճախ է հանդիպում առօրյա կերակրացանկում: Աղանդերը նուշի ու պիստակի փոխարեն կարող եք զարդարել չրերով և նրա հետ հարած սերուցք մատուցել: