Բաժիններ՝

Հրշեջները մարել են  Կոտայքի մարզ Արգել գյուղում բռնկված խոշոր հրդեհը

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին ահազանգ է ստացել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի խաչքարերի մոտակա տարածքում։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի տակ այրվել են ավտոմեքենայի կուտակած պահեստամասեր, ծածկը (մոտ 20 քմ), մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ, ջերմահարվել է 1 կոնտեյներ՝ ներսում մոտ 5 տ անասնակեր և ալյուր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս