Բաժիններ՝

Ֆիլ Ջոնսը ավարտել է կարիերան 32 տարեկանում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Ջոնսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

32-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ մտադիր է մարզիչ դառնալ։

«Իմ կարիերան ավարտվեց ավելի արագ, քան ես կցանկանայի:

Բայց բաժակը կիսով չափ լիքն է։ Ես ստացա ՈՒԵՖԱ-ի A արտոնագիր և փորձեցի ինձ որպես մարզիչ։ Ապագայում ցանկանում եմ գլխավորել ինչ-որ թիմ։ Ես վճռական եմ դրան հասնելու համար»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը:

Անգլիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին: Այս ընթացքում նա նվաճեց 6 գավաթ, այդ թվում՝ Պրեմիեր լիգայի տիտղոսը և Եվրոպայի լիգան։

Ֆիլը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2022 թվականի մայիսի 2-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս