ՊՆ. Հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության
Այսօր կեսօրին սահմաններում Տավուշի մարզի Բաղանիս գյուղի հատվածում (Նոյեմբերյան) հակառակորդը դիմել է աննախադեպ արկածախնդրության:
Մինչև մեկ ջոկ կազմով զինծառայողներ ոչ ադեկվատ վիճակում, անկանոն տեսքով և պահվածքով մոտեցել են հայ դիրքապահներին: Նախնական զգուշացումից հետո նրանք չեն ենթարկվել և շարունակել են առաջանալ զինվորականներին ոչ բնորոշ ձևով: Հայ դիրքապահները սադրանքը կանխելու նպատակով կրակ են բացել ինչի արդյունքում հակառակորդը կարող է ունենալ նաև կորուստներ: Եղածի ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
ՀՀ պաշտպանության նախարարություն