Առաջիկա 5 օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 11-13-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին կնվազի 2-4, 14-15-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում`
Ապրիլի 11-13-ը առավելապես օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանի ապրիլի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.80C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -0.90C (1942 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 12.20C