Բաժիններ՝

Պակիստանը հաջողությամբ բալիստիկ հրթիռ է արձակել Արաբական ծովում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պակիստանի զինված ուժերն այսօր հաջողությամբ փորձարկել են միջին հեռահարության Hatf IV Shaheen-1 արդիականացված բալիստիկ հրթիռը: Վերջինս ունակ է կրել թե՛ միջուկային, թե՛ սովորական մարտագլխիկ:

Այս մասին հայտնել է պակիստանյան բանակի մամուլի ծառայությունը: Հրթիռի հեռահարությունը կազմում է 900 կիլոմետր, այն արձակվել է Արաբական ծովում առկա պայմանական թիրախի ուղղությամբ: Դրա թռիչքին հետևել են Պակիստանի բարձրագույն զինվորական ղեկավարության ներկայացուցիչները:

Փետրվարին ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայությունը հայտնել էր, որ ներկայումս Պակիստանի զինված ուժերն ունեն 90-110 միջուկային մարտագլխիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930