Բաժիններ՝

Չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք. Արթուր Դավթյան

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը Ինստագրամում արած գրառումով անդրադարձել է իր մրցելույթին ու արծաթե նվաճմանը Փարիզ-2024-ում:

Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:

«Ցավոք սրտի էլի քիչ տարբերություն։ Նվաճեցի արծաթե մեդալ, շատ երկար ու դժվար ճանապարհ անցանք այս մեդալը նվաճելու համար, բայց չեմ հանձնվելու ու կպատրաստվեմ մյուս Օլիմպիական խաղերին, որ ոսկե մեդալով վերադառնամ իմ հայրենիք։

Շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ իմ կողքին կանգնած են։

Աստված առաջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս