Ըստ Բաքվի՝ Ադրբեջանին հանձնված Ղազախի շրջանում «հայկական կողմի տեղադրած» ականներ են պայթել

Բաքուն պնդում է, որ ապրիլին Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Ղազախի շրջանի Ղըզըլգաջիլի գյուղում ականներ են պայթել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռ/կ-ն։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ «հայկական կողմի տեղադրած» ականների պայթյունից չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ Ադրբեջանի սահմանապած ծառայության զինծառայող։ Մյուսը երեք վիրավորները, հաղորդագրության համաձայն, սակրավորներ են։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվեց 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը։ Բաքուն հաղորդեց, որ ահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։

Տեսանյութեր

Լրահոս