«Ճգնաժամից դուրս գալու համար Թուրքիայից 2 տարի կպահանջվի». թուրք մասնագետ

«Թուրքիայի ինֆորմատիկայի հիմնադրամի» (TBV) կենտրոնական խորհրդի նախագահ Ֆարուք Էջզաջըբաշն անդրադարձել է Թուրքիայում տիրող տնտեսական ճգնաժամին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ճգնաժամը հաղթահարելու հարցում նա կարևորել է թվայնացման և փոփոխման գործընթացների իրավական հիմք ունենալը, ինչպես նաև նշել բյուրոկրատիայի կողմից դրա ընկալման կարևորությունը:

Բացի այդ, անդրադառնալով Թուրքիայի թվայնացմանն ուղղված օտարերկրյա ներդրումներին, ասել է. «Սա միայն թվային վերափոխմանն առնչվող հարց չէ: Այն Թուրքիայի տնտեսական կառուցվածքին առնչվող հարց է: Ես կարծում եմ, որ ոչ շատ արագ, բայց կամաց-կամաց կարողանալու ենք ճգնաժամից դուրս գալ, բայց սա կրկին մեկ-երկու տարի կպահանջի: Կարծում եմ, որ դրանից հետո այս հարցում մի շարք տեղաշարժեր կլինեն»:

Տեսանյութեր

Լրահոս