Ո՞ր լրատվամիջոցներին են ամենաքիչը վստահում թուրքերը. Reuters

Բրիտանական «Reuters» պարբերականը և Օքսֆորդի համալսարանը հանդես են եկել «Digital News Report 2024» զեկույցով, որտեղ ներառված են քաղաքացիների կարծքիները լուրերի սպառման և մեդիա կազմակերպությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում ներառված է ընդհանուր առմամբ 47 երկիր՝ այդ թվում նաև Թուրքիան։ Թուրքիայում հետազոտությունն անցկացվել է ավանդական լրատվամիջոցների (հեռուստատեսային, ռադիո և տպագիր) ու առցանց լրատվամիջոցների շրջանակներում, ինչի արդյունքում հայտնի են դարձել ամենաշատ օգտագործվող և ամենաքիչ վստահելի լրատվական հարթակները։


Ըստ հետազոտության արդյունքների՝ Թուրքիայում ավանդական լրատվամիջոցների թվում մարդիկ ամենաշատը օգտվում են «NOW TV»՝ նախկին՝ Fox լրատվական հարթակից։ «NOW TV»-ին հաջորդում են «Sözcü, CNN Türk, Show TV ve Habertürk»-ը։ Իսկ առցանց լրատվական կայքերի թվում ամենաշատ օգտագործվող հարթակը կրկին «NOW TV»-ն է, որին հաջորդում են «Sondakika.com, Sözcü, Habertürk ve CNN Türk»-ը։

Հետազոտության արդյունքներով ամենաքիչ վստահելի լրատվական հարթակը «A Haber»-ն է, որին չի վստահում մարդկանց 48%-ը: «A Haber»-ին հաջորդում են «ATV-ն, Sabah-ը, TRT-ն և Hürriyet»-ը:

Նշվում է նաև, որ Թուրքիայում մարդիկ նորություններին հետևում են նաև YouTube-ով, Instagram-ով,WhatsApp-ով և Facebook-ով։ Ընդ որում ամենաշատը առաջին երկուսն ամենաշատ օգտագործվող առցանց հարթակներն են։

Տեսանյութեր

Լրահոս