Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն անջատվել է
Ռումինիայում Չերնավոդայի ատոմակայանի առաջին էներգաբլոկը ավտոմատ կերպով անջատվել է անսարքության պատճառով, սակայն վթարը չի ազդել միջուկային անվտանգության վրա։ Այս մասին հաղորդել է «Nuclearelectrica» ընկերության մամուլի ծառայությունը։
«Չերնավոդա ԱԷԿ-ի մասնագետները հետաքննում են իրավիճակը՝ հաստատված ընթացակարգերի համաձայն՝ իրավիճակը շտկելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունն ընդգծել է, որ էներգաբլոկի ավտոմատ անջատումը և վերանորոգման աշխատանքները որևէ վտանգ չեն ներկայացնում էլեկտրակայանի անձնակազմի և Ռումինիայի բնակչության համար։ Անջատման պատճառով կորցրած էլեկտրաէներգիան փոխհատուցվել է ներմուծմամբ։
Չերնավոդայի ատոմակայանը Ռումինիայի էլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողն է։ Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1996 թվականին։ Դա երկրի միակ ատոմակայանն է, որտեղ ներկայումս գործում է երկու բլոկ, ևս երկու բլոկներ աշխատում են մոտ 15 տոկոս ծանրաբեռնվածությամբ: