Տակտիկական առումով Բայդենի կովիդը կարող է օգտագործվել երկու ձևով. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեմոկրատների համար այս «խառը» պահին, հիմա էլ Բայդենը կորոնավիրուսով է վարակվել
Իհարկե, չեմ բացառում, որ սա պատրվակ դառնա Բայդենի՝ մրցավազքից դուրս գալու համար: Նրա նկատմամբ ներքին ճնշումը բավականին մեծ է: Նույնիսկ ամենից հավատարիմ թիմակիցներն են նրան կոչ անում չշարունակել պայքարը, իսկ հիմնական քաջալերողները նրա ընտանիքի անդամներն են:
Բայդենը 2 շաբաթով կմեկուսանա, ինչպես կարգն է, հետո կվերադառնա՝ պատրաստվելու Դեմոկրատների ազգային համաժողովին, որը տեղի կունենա օգոստոսի 19-ին:
Հատկանշական է, որ թեկնածուի մրցավազքից դուրս գալու պարագայում նոր թեկնածուն հաստատվում է հենց կուսակցության համաժողովի կողմից:
Տակտիկական առումով Բայդենի կովիդը կարող է օգտագործվել երկու ձևով:
1. Նրա թեկնածությունը փոխարինելու համար,
2. Հիմնավորելու նրա վերջին շրջանում թույլ լինելը, մինիմալիզացնել հանրային գործունեությունը՝ լրացուցիչ վնաս չհասցնելով իմիջին»: