Ադրբեջանական կողմը հաղորդում է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հանդիպել Իլհամ Ալիևի հետ. Հայրապետյան

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է, որ ադրբեջանական կողմը հաղորդում է, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Մեծ Բրիտանիայում հանդիպել Իլհամ Ալիևի հետ։

«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ նշել է, որ Փաշինյանի հրաժարումը Իլհամ Ալիևի հետ հանդիպելուց համարում են նահանջ խաղաղության օրակարգից։

Լավ կլիներ, որ ՀՀ կառավարության ղեկավարը մի պահ շեղվեր հեծանիվի թեմայից ու հավուր պատշաճի իրազեկում լիներ, թե ինչ է տեղի ունեցել իրականում, թե չէ Ադրբեջանն արդեն ամբողջությամբ իր խոսույթն է տարածում տեղեկատվական տիրույթում»,- գրում է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031