Նոր Սահմանադրության ընդունումը 2027-ից շուտ չի լինելու, Անկախության հռչակագրի հղման հարցը չի քննարկվել. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան ֆեյսբույքում գրել է.

«Քանի որ շատ եք հարցնում, ասեմ.

1. Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։

2. Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։

3. Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։

4. Այսօրվա նիստի տեսագրությունը քիչ անց կհրապարակվի Արդարադատ.-ի կողմից։

5. Առաջիկա նիստում քննարկվելու է Կայուն մեծամասնության երաշխավորող նորմից հրաժարվելու հարցը»։

Տեսանյութեր

Լրահոս