Բաժիններ՝

Փարիզի քաղաքապետը լողացել է Սենայում

Փարիզի քաղաքապետ Աննա Իդալգոն լողացել է Սենայում՝ քաղաքային վարչակազմի շենքից ոչ հեռու գտնվող առափնյա հատվածում։ Տեղեկությունը հայտնում է BFMTV-ն:

Ավելի վաղ Իդալգոն խոստացել էր լողալ և ցույց տալ, որ Սենան այնքան մաքուր է, որ այստեղ կարելի է օլիմպիական լողեր անցկացնել (օլիմպիական խաղերի բացմանը 9 օր է մնացել):

Փարիզի քաղաքապետը ցատկել է ջրի մեջ և մի քանի րոպե լողացել օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեի հետ:

Ի դեպպ, 0Իդալգոն առաջին պաշտոնյան չէ, որ փորձում է հերքել տարածված համոզմունքը, թե Սենան կեղտոտ է և վտանգավոր։ Հուլիսի 13-ին գետ էր մտել նաև սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։

Փարիզի քաղաքապետը լողից հետո մեմերի թեմա է դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031