Բաժիններ՝

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 16-ին բաժին է ներկայացել 43-ամյա Գ. Խ.-ն, որը հուլիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

Նա ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս