Փաշինյանն Աննա Հակոբյանի հետ մեկնել է Լոնդոն
Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: