Արմեն Հ.-ն հետախուզվում էր գողության մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի պարեկները և Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները հուլիսի 11-ին Սարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տարել 33-ամյա Արմեն Հ.-ին։ Նա հունիսի 12-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Խափանման միջոցը՝ ստորագրություն: