Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող
Ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկության չեմպիոնը կրկին Արգենտինան է:
ԱՄՆ-ում ընթացող մրցաշարի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինան ու Կոլումբիան: Հանդիպման հիմնական ժամանակում ազգային թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Խաղի 68-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Լիոնել Մեսին:
Լրացուցիչ ժամանակում Արգենտինայի համար հաղթական գնդակը խփեց Լաուտարո Մարտինես:
Արգենտինան երկրորդ տարին անընդմեջ դարձավ «Copa America»-ի հաղթող:
Սա արգենտինացիների 16-րդ գավաթն էր այս մրցաշարում, որը ռեկորդային է մրցաշարի պատմության մեջ: