Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ աճել է

Ռուսաստանի արտաքին պարտքը վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ այս տարվա երկրորդ եռամսյակում աճել է 1.12 տոկոսով՝ հասնելով 306.1 մլրդ դոլարի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ՌԴ Կենտրոնական բանկի հրապարակած նախնական տվյալներին:

Վերջին անգամ ցուցանիշն աճ էր գրանցել 2022 թվականի երկրորդ եռամսյակում՝ 5.3 տոկոսով:

Աճը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի և բանկերի արտաքին պարտքով: Փոքր-ինչ աճել է նաև պետական ​​գերատեսչությունների պարտքը: Ընկերությունները շարունակել են կրճատել ոչ ռեզիդենտների նկատմամբ իրենց պարտավորությունները, դրանք նվազել են 2.3 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս