Ճապոնիան և Հարավային Կորեան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան և Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, իսկ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերություններն անվանել են «լուրջ սպառնալիք»։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Վաշինգտոնում տեղի ունեցած երկկողմ բանակցությունների ընթացքում երկու ղեկավարները հաստատել են, որ կամրապնդեն համագործակցությունն ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ հաշվի առնելով, որ «տարածաշրջանային խնդիրները դառնում են ավելի բարդ և ավելի խորը հետևանքներ են ունենում», հայտնել են ճապոնացի պաշտոնյաները։

Կիսիդան և Յուն Սոկ Յոլը նաև նշել են, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերությունների խորացումը լուրջ սպառնալիք են։ Ըստ Հարավային Կորեայի ղեկավարի՝ Հյուսիսային Կորեայի ռազմական և տնտեսական համագործակցության ամրապնդումը Ռուսաստանի հետ «լուրջ մտահոգություն է առաջացնում համաշխարհային անվտանգության, առավել ևս՝ Արևելյան Ասիայի համար»։

ՌԴ նախագահի՝ Հյուսիսային Կորեա այցի ընթացքում կողմերը ստորագրել են համաձայնագիր, որի դրույթներից մեկի համաձայն՝ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում մյուս կողմը պետք է օգնություն ցուցաբերի։

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը տեղի է ունենում Վաշինգտոնում հուլիսի 9-ից 11-ը։ Եռօրյա գագաթնաժողովին մասնակցում են դաշինքի բոլոր 32 անդամ երկրների պատվիրակությունները, ինչպես նաև Ավստրալիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան և Ուկրաինան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031