Իշխող թիմը ծրագրել է Չեչնիայից բռնարարների մոբիլիզացնել. Խաբեիշվիլի

Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախկին նախագահ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ծրագրել է հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունների շրջանում Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հետ առնչվող 300-500 մարդու բերել Վրաստան: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Խաբեիշվիլիի՝ նշված անձինք մոբիլիզացվելու են ընտրատեղամասերում ֆիզիկական բռնություններ գործադրելու նպատակով։ Խաբեիշվիլին ասել է՝ գուցե հենց այս հարցն է քննարկվել Գերմանիայում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ, որին հանդիպել են վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Իմ տեղեկություններով, այլ երկրներից 300-500 մարզված մարդ է մոբիլիզացվելու, որոնք հետո պետք է ընտրատեղամասերում ծեծի կենթարկեն ընդդիմադիր տրամադրություններով քաղաքացիներին: Կալաձեին ու Կոբախիձեին հարցրեք՝ արդյոք նրանց հանդիպումը կապվա՞ծ է եղել «զոնդեների» (նկատի ունի բռնարարներին։- խմբ.) բերելու հետ»,- ասել է Խաբեիշվիլին։

Հիշեցնենք. ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ Ցոտնե Իվանիշվիլին, Քյոլնում հանդիպել են UFC-ի նախկին չեմպիոն, դաղստանցի մարզիկ Խաբիբ Նուրմագոմեդովին։

Տեսանյութեր

Լրահոս