«Անգլերեն» առարկայից քննությանը մասնակցած հազարավոր դիմորդներից 2 հոգի է ստացել 20 միավոր, իսկ գերմաներենից, ֆրանսերենից՝ ոչ ոք
Հունիսի 11-ից մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը։
Հունիսի 14-ին դիմորդները քննություն են հանձնել «Օտար լեզուներ»-ից։ Միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությամբ պարզ է դարձել, որ «Անգլերեն» առարկայից քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 5536 հոգի, մասնակցել է 5362-ը, միջին միավորը եղել է 11․94-ը։
ԳԹԿ փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 1004 հոգի կամ մասնակիցների 18․7 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 464 հոգի կամ մասնակիցների 8․7 տոկոսը։
Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է 308 դիմորդ, 19-19․75 միավոր՝ 154, և 20 միավոր՝ 2 դիմորդ։ Ի դեպ, 2023թ․ 18-20 միավոր հավաքել է 878 հոգի կամ մասնակիցների 16.4 տոկոսը: Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 621 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 252, և 20 միավոր՝ 5 դիմորդ:
Երբ կատարում ենք 2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատություն, ապա պարզ է դառնում, որ 2023թ․ առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 3080, երկրորդ փուլում՝ 5370 դիմորդ։ Իսկ 2024թ․ առաջին փուլում դիմորդների թիվը եղել է 4983, երկրորդ փուլում՝ 5362։
7․5-ից ցածր միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 485, երկրորդում՝ 643 հոգի։ 2024թ․ առաջին և երկրորդ փուլերում 7․5-ից ցածր միավոր հավաքածների թիվը մի փոքր ավելի է․ 842 և 1004։
Ինչ վերաբերում է 18-20 միավոր հավաքելուն, ապա 2023թ․ առաջին փուլում նշված միավորը հավաքել է՝ 520, երկրորդ փուլում՝ 880 դիմորդ։ 2024թ․ 18-20 միավոր հավաքել է 872 հոգի, երկրորդ փուլում՝ 464 հոգի։
«Գերմաներեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 47 հոգի, քննությանը մասնակցել է վ46-ը, միջին միավորը եղել է 13․73, ։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 հոգի, 18-20 միավոր հավաքել է 8 հոգի։
Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է՝ 5, 19-19․75 միավոր՝ 3 հոգի։ Դիմոդներից ոչ ոք 20 միավոր չի հավաքել։
2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատությունից պարզ է դառնում, որ 2023թ․ առաջին փուլում քննությանը մասնակցել է 26 դիմորդ, երկրորդ փուլում՝ 55։ 2024թ․ առաջին և երկրոդ փուլերում, համապատասխանաբար՝ 33 և 46 դիմորդ։
7․5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդ փուլում՝ 3 դիմորդ։ 2024թ․ երկու փուլերում էլ 4 դիմորդ է 7․5-ից ցածր միավոր հավաքել։
18-20 միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդում՝ 7 դիմորդ։ 2024թ․ առաջին փուլում 18-20 կիավոր կրկին 2 հոգի է հավաքել, իսկ երկրորդ փուլում՝ 8։
«Ֆրանսերեն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է 39 դիմորդ, մասնակցել են 35-ը, միջին միավորը եղել է 12․46-ը։ Դրական միավորի շեմը չի հաղթահարել 4 հոգի, 18-20 միավոր հավաքել է 6 դիմորդ։ Այդ թվում՝ 18-18․75 միավոր հավաքել է՝ 3, 19-19․75 միավոր՝ 3 դիմորդ։ 20 միավոր ոչ ոք չի հավաքել։
2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատությամբ՝ 2023թ․ առաջին փուլում քննությանը մասնակցել է 16 դիմորդ, երկրորդին՝ 38, 2024թ․ առաջին և երկրոդ փուլերում՝ 33 և 35 դիմորդ։
7․5-ից ցածր միավոր հավաքած դիմորդների թիվը և այս, և նախորդ տարի գրեթե նույնն է․ 4-5 հոգի։
18-20 միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդում՝ 6 դիմորդ։ 2024թ․ առաջին փուլում՝ 4, իսկ երկրորդում՝ 6 դիմորդ։