«Բարև, Երևան»-ը դժվարանում է չծախվող վստահված անձինք գտնել

«Բարև, Երևան» նախընտրական դաշնքին առայժմ չի կարողացել  լուծել վստահված անձանց խնդիրը: Այս  մասին 168.am-ի հետ զրույցում ասաց դաշինքի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը: Նա ասաց, որ ինքը Շենգավիթի տարածքային պատասխանատու է և չի կարողանում իսկապես վստահելի վստահված անձ գտնել:

«Ես իսկապես կարիք ունեմ գտնել այն մարդկանց, ովքեր երկրի համար,  կոնկրետ հիմա Երևանին համար կնվիրեն,  կզոհաբերեն իրենց: Իսկապես դժվար է գտնել  այդքան մարդ, որ չի ծախվի, չի վախենա»,-ասաց Անահիտ Բախշյանը: 2013թ. նախագահի ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության  առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հասեցին իշխանության հնչեցրած մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ ոչ բոլոր բոլոր տեղամասերում են վստահված անձինք ունեցել: Տիկին Բախշյանը մեզ նետ զրույցում  նշեց, որ իրականում իրենք ընտրատեղամասերի մեծ մասը  «ծածկել» էին, այլ խնդիր է՝ որքանով էին կարողացել այդ վստահված անձինք կատարել իրենց առաքելությունը: Ըստ Անահիտ Բախշյանի՝ նախագահի ընտրություններից հետո ավելի դժվար է լուծել  վստահված անձանց խնդիրը: «Ով նախագահականին մասնակցել է, զանգում ասում եմ՝ պատրա՞ստ ես, ասում է՝ չէ : Մեկն ահաբեկված է,  ասում է՝ իմ ուժերից վեր է այլանդակությանը հետևելը»,-նշեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս