43-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են մեկ պարկուճ (լուսանկարներ)

Ապրիլի 5-ին, կրակոց է հնչել Շենգավիթ վարչական շրջանում: Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շիրակի 11 հասցեում գործող ավտոպարկի տարածքում կրակոց է հնչել, որտեղից էլ մեկ մարդ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Երևան» բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամանել է Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Վահե Մամիկոնյանի գլխավորությամբ:

Տեղում է եղել նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքի տեխսպասարկման դիմաց հայտնաբերել է «Մակարով» տեսակի ատրճանակից արձակած մեկ պարկուճ:

Մինչ Շենգավիթի օպերատիվ-քննչական խումբը դեպքի վայրում աշխատանքներ է կատարել, Ոստիկանության Չարբախի բաժանմունքի աշխատակիցները՝ բաժանմունքի պետ Նիկոլայ Օհանյանի գլխավորությամբ, պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված անձը Երևանի բնակիչ 43-ամյա Տիգրան Շմավոնյանն է, ով վնասվածքը ստացել է ձախ ոտքի մասում:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական համատեղ միջոցառումներ՝ դեպքի մանրամասները պարզելու, կրակոց արձակած անձին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

4xVvhK1dS2bw25hVn3pk_tn 77Cle10E9B8DSJNqsSFc_tn bkReq790LvzB9XBxCR2P_tn DIu8C4cbGSAWhypzBLVO_tn efVHW6neFbqixI81X0kQ_tn eYvQfZ9DZvCNQtSCDY76_tn kZgDy4gLeSLCD3kogvAe_tn qMZqy8TRmKoByOLL54rB_tn WPaTduFr7K70oOi8rUMt_tn Z1lJXOTQRDfKyLqZhQ0p_tn

Տեսանյութեր

Լրահոս