Լավաշով ու բադրիջաններով կարկանդակ
Բաղադրիչները՝
- 3 հատ մեծ լավաշ
- 4 հատ բադրիջան
- 500 գ կաթնաշոռ
- 600 գ կտրտած լոլիկ՝ իր հյութի մեջ
- 300 գ տապակած սունկ
- 5 պճեղ սխտոր
- 1 փունջ համեմ
- 3 ճ/գ բուսական ձեթ
- աղացած սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
Բադրիջանները 1սմ հաստությամբ օղակաձև կտրատեք, ապա լվացեք ու չորացրեք: Ձեթի մի մասով երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Սխտորը մանրացրեք ու ձեթի մնացած մասով տապակեք: Ավելացրեք կտրատած լոլիկն իր հյութով, թողեք կրակի վրա մինչև խտանալը: Ավելացրեք կտրտած համեմը, աղ ու պղպեղ արեք, հանեք կրակի վրայից, թողեք՝ հովանա:
Լավաշներից յուրաքանչյուրը 3 մասի բաժանեք:
Տապակի մեջ տեղադրեք լավաշի մի կտորը, վրան քսեք լոլիկի մածուկը, ապա մեկական շերտ բադրիջան ու տապակած սունկ շարեք, ծածկեք լավաշի մյուս կտորով: Նույն ձևով շարեք լավաշի մնացած կտորները, բադրիջաններն ու սունկը:
Վերջին շերտ լավաշի վրա լցրեք կաթնաշոռը, ծածկեք փայլաթիթեղով, 20 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ:
Մատուցելիս կարկանդակը մասերի բաժանեք ու ձևավորեք համեմով:
Խորհուրդ: Ցանկության դեպքում 20 րոպե հետո փայլաթիթեղը կարող եք հանել ու ևս 5-7 րոպե թողնել ջեռոցում, որպեսզի կարկանդակը մի փոքր կարմրի:



