Բաժիններ՝

BMW-ն նոր սերնդի X3 քրոսովեր է ներկայացրել

Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի X3 քրոսովերը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ եվրոպական շուկայում վաճառքը կսկսվի 2024 թվականի վերջում։

Գերմանիայում նոր BMW X3-ի գինը սկսվում է 58,000 եվրոյից:

Նոր BMW X3-ը վաճառքի կհանվի 208 և 197 ձիաուժ հզորությամբ բենզինային և դիզելային շարժիչներով, որոնք 100 կմ/ժ արագություն են զարգացնում 7,8 և 7,7 վայրկյանում։ Հայտարարված է նաև մոդելի հիբրիդային տարբերակը՝ 300 ձիաուժ հզորությամբ։ Բացի այդ, հնարավոր կլինի պատվիրել BMW X3-ի թոփ տարբերակը՝ 398 ձիաուժ հզորությամբ 3 լիտրանոց բենզինային շարժիչով։ 0-ից 100 կմ/ժ արագություն այս մոդելը կարող է զարգացնել 4,6 վայրկյանում։

Մեքենայի օդի դիմադրության գործակիցը 0,27 է։

Մեքենայի երկարությունն ավելացել է 34 մմ-ով (մինչև 4755 մմ), իսկ լայնությունը՝ 29 մմ-ով։ Անիվային բազայի չափը մնացել է անփոփոխ՝ 2865 մմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս