«Վեցյակի» հետ բանակցություններում նկատվում է որոշակի առաջընթաց. Ջալիլի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը Ղազախստանում այսօր մեկնարկած բանակցությունների ժամանակ «Վեցյակին» է ներկայացրել իր միջուկային ծրագրի կարգավորման մասին առաջարկներ: Այս մասին հայտնել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի փոխքարտուղար Ալի Բաղերին:

Վերջինիս խոսքերով՝ այդ առաջարկները «Վեցյակի» ներկայացուցիչներին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի հարցում գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին: Բաղերին հավելել է, որ այդ առաջարկներն ընկնում են մոսկովյան (նախորդ տարվա հունիս) հանդիպման ժամանակ ներկայացված համալիր պլանի շրջանակներում:

Սայիդ Ջալիլին իր հերթին նկատել է, որ Ղազախստանում տարվող ներկայիս բանակցությունների ժամանակ «Վեցյակի» դիրքորոշումը դարձել է ավելի իրատեսական: Նա ընդգծել է, որ բանակցությունների ժամանակ մոտեցվել են մի շարք կետերի շուրջ կողմերի դիրքորոշումները: Չնայած դրան՝ Ջալիլիի խոսքերով կողմերի միջև դեռ առկա է վիթխարի անդունդ՝ համապատասխան արդյունքի հասնելու համար:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը հայատարարել է, որ Արևմուտքը պատրաստ է ճանաչել ուրանի հարստացման Իրանի իրավունքը, եթե իրանական կողմը կարողանա միջազգային հանրությանը համոզել իր միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթ կրելը:

Տեսանյութեր

Լրահոս