Բաժիններ՝

Թուրքիայում քննարկվել են Հունաստանում ապրող թուրքերի վերաբերյալ հարցեր

Թուրքիայի Քարշըյաքա շրջանի ղեկավարության շենքի «Չարշը» մշակութային կենտրոնում կայացել է «Հռոդոսի Իսթանքյոյ և 12 կղզու (İGFA) թուրքերի մշակութային և համերաշխության միության» երրորդ համաժողովը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Հունաստանում ապրող թուրքերի կյանքին վերաբերող հարցեր:

Դրան մասնակցել են նաև Իզմիրի «Հույն-բալկանյան ասոցիացիաների» նախագահն ու այլ ներկայացուցիչներ:

«Հունաստանում ապրող թուրքերի խնդիրները» խորագրով համաժողովին ելույթ է ունեցել պրոֆեսոր Մուստաֆա Քայմաքչըն, İGFA-ի նախագահ Հանաք Քյուչյուքը և «Արևմտյան Թրակիայի միության» նախագահը:

«Հռոդոսի Իսթանքյոյից Թուրքիա տեղափոխված թուրքերի քաղաքացիության պահանջները, որոնք կապված են այնտեղ թողած իրենց գույքի հետ, մերժվում են Հունաստանի կողմից»,-նշվել է համաժողովում:

Բացի այդ, մասնակիցները հունական կողմին մեղադրել են վերոնշյալ վայրերում թուրքական մշակույթը վերացնելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս