Բաժիններ՝

ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար

ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

Նշվում է, որ միջոցների մեծ մասը՝ 500 միլիոն դոլարը, արդեն հայտարարված ֆինանսավորման 324 միլիոն դոլարի հետ միասին, կուղղվի Ուկրաինայում արտակարգ էներգետիկ կարիքների բավարարմանը, մասնավորապես ՝ վնասված ենթակառուցվածքների վերանորոգմանը:

Ավելի քան 379 միլիոն դոլար կուղղվի փախստականների, ներքին տեղահանվածների և հակամարտությունից տուժած համայնքների համար մարդասիրական օգնությանը՝ սննդից մինչև ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս