Հաքան Ֆիդանն ու Սերգեյ Նարիշկինը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորմանը վերաբերող հարցեր
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի միջև Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ հարցեր։
Այս մասին հայտնում է Sabah-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների։
Հաղորդվում է, որ Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև կարգավորումն Ուկրաինայում, իրավիճակը Գազայի հատվածում, ինչպես նաև Սիրիայում։
Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են նաև, որ Ռուսաստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարը Նիժնի Նովգորոդում կմասնակցի BRICS+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը։ Սպասվում են նրա բանակցությունները նաև ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։