Ալիևի հոխորտանքների օրինակով կարելի է ասել. «Եթե հրաժարվում ես քո ցեղասպանությունից, ստիպելու են ճանաչել թշնամունը». Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Նարինե Գալստյանը նրան հարցրել է.

«Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի նոր պահանջը Հայաստանին՝ ճանաչել, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Ձեր հարցը երկու հարթություն ունի։ Իհարկե, դա ևս մեկ ապացույց է, որ Ալիևի պահանջների անընդհատ և ինքնամոռաց բավարարումը ծնում է նոր պահանջներ, որոնք գնալով էլ ավելի ցինիկ և լկտի են դառնում։ Ինչքա՜ն է խորացել ամենաթողությունը Նիկոլ և Ալիև հարաբերություններում, որ ցեղասպան պետության ղեկավարը, ով, ուղիղ եթերում հայաթափելով Արցախը, էթնիկ հողի վրա սպանություններ և ռազմական հանցագործություններ արտոնելով, անպատիժ է մնացել։

Ադրբեջանը մշտապես է փորձել առաջ տանել Խոջալուի «ցեղասպանության» միֆը, ինչին Հայաստանը փաստարկված  և համակարգված կերպով հետևողականորեն հակադարձել է։ Մինչև հիմա ականջներիս մեջ է Սերժ Սարգսյանի կողմից ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի պորտատեղադրումը։ Պետական աջակցությամբ ստեղծվել էին բազմաթիվ նյութեր տարբեր լեզուներով, որոնք հիմնավոր կերպով հօդս էին ցնդացնում ադրբեջանական կեղծ քարոզչությունը։ 2017-ի սեպտեմբերին Բաքվում ես ուղիղ հակադարձել եմ ադրբեջանական լրագրողների նման հարցին։ Այնինչ 2018-ից հետո նիկոլենք լուծարեցին Ադրբեջանի քարոզչության դեմ աշխատող պետական միավորները, իսկ արտաքին ճակատում ընդհանրապես ձայները կտրել էին։

Մյուս հարթությունը հենց դա է․ 2018-ից հետո նիկոլը զրոյացրել է և՛ Ադրբեջանի դեմ քարոզչական պայքարը, և՛ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը։

Հիշո՞ւմ եք Նապոլեոնի խոսքերը․ «Եթե չեք ուզում կերակրել սեփական բանակը, կերակրելու եք թշնամունը»։ Նույն կերպ Ալիևի հոխորտանքների օրինակով կարելի է ասել․ «Եթե հրաժարվում ես քո ցեղասպանությունից, ստիպելու են ճանաչել թշնամունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս