Բաշար Ասադը Թուրքիայի կառավարությանը մեղադրել է Սիրիայում արյունահեղությանը մասնակից լինելու մեջ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Թուրքիայի կառավարությանը մեղադրել է Սիրիայում արյունահեղությանը մասնակից լինելու մեջ:
Բաշար Ասադի խոսքերով՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը սիրիական ճգնաժամից սկսվելուց ի վեր նրա վերաբերյալ չի արտաբերել որևէ ճշմարիտ խոսք: Ասադը հավելել է, որ Թուրքիայի կառավարությունը մտել է դավի մեջ՝ ընդդեմ Սիրիայի:
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Ասադը Դամասկոսում հանդիպել էր Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորների հետ և ընդգծել է, որ ինքը հավատարիմ է թուրք ժողովրդի հետ բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններին, և որ իրենք խնդիրներ ունեն միայն Թուրքիայի գործող կառավարության հետ: Ասադը համոզմունք էր հայտնել, որ թուրք ժողովուրդը հանդես է գալիս Սիրիայում կայունության վերականգնման օգտին: