ԶՊՄԿ-ն 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել բռնի տեղահանված արցախցիներին
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 164 մլն դրամի աջակցություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին։
Ընկերությունը կենցաղային տեխնիկա եւ կահույք է տրամադրել Քաջարան խոշորացված համայնքի Գեղի, Բարիկավան, Նոր Աստղաբերդ, Քաջարանց, Լեռնաձոր գյուղական բնակավայրերում հաստատված արցախցիներին։
Նշենք, որ մարզային և համայնքային կառույցների հետ համագործակցելով՝ ԶՊՄԿ-ն գույքագրել և ըստ իրենց կարիքների հասցեական աջակցություն է տրամադրել բոլոր գրանցված արցախցիներին։ Այս ակցիայով ավարտվել է Քաջարան համայնքում հաստատված ընտանիքների աջակցության ծրագիրը։ Մյուս համայնքների կարիքավոր արցախցիների աջակցության ծրագիրը կամփոփվի առաջիկա ամիսներին։